Քաղաքագետ. «Որևէ մի երկիր այսօր Հայաստանին չի ճնշի` ընդունել այս կամ այն որոշումը, որը որ կարող է հանգեցնել պատերազմի»
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից և վերջին շաբաթվա ընթացքում Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարություններից հետո` Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահը փորձել է որոշակի պայմաններ առաջ քաշել, սակայն հաջողության չի հասել։ Մյունխենյան հանդիպման մասին «7օր»-ին այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ այդ բանակցություններում քննարկված շրջանակային պայմանագիրը ստորագրելու համար միջազգային ուժերը Հայաստանի վրա ճնշում չեն գործադրի։
-Այսօր որևէ մի ուժի Կովկասում խառնաշփոթ վիճակը ձենտու չէ։ Դա ո՛չ Արևմուտքին է ձեռնտու, որովհետև նա այստեղից էներգակիրներ է ստանում և հույս ունի նոր ճանապարհներ բացել՝ դրանով իսկ գլխավոր ճանապարհներից մեկուսացնելով Ռուստանին, ո՛չ էլ ձեռնտու է Թուրքիային, որն այսօր ուզում է Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծել՝ իր սեփական նպատակները հետապնդելով, ձենտու չի նաև Ռուսաստանին, որովհետև ինչպես էլ ավարտվի հայ-ադրբեջանական հակամարտությունը, արդյունքը լինելու է Ադրբեջանի երես թեքելը դեպի Արևմուտք՝ Ղարաբաղով կամ առանց Ղարաբաղի։ Քանի հարցն օդում կախված է, այդքան ժամանակ Ադրբեջանը կախված կլինի Ռուսաստանից։ Որևէ մի երկիր այսօր Հայաստանին չի ճնշի' ընդունել այս կամ որոշումը, որը որ կարող է հանգեցնել պատերազմի, իսկ սահմանի ցանկացած փոփոխություն հղի է նման հետևանքներով։

7or.am