ՌԴ Պետդումայի պատգամավոր. «Ինչո՞ւ չմտածել Աբխազիա–Փոթի–Աջարիա–Ջավախք միջանցքի մասին»
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարովը հույս է հայտնել, որ օրերից մի օր Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր սահման կունենան։
-Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է, և հուսով եմ, որ երկու երկրների միջև օրերից մի օր ընդհանուր սահման կլինի,-ուրբաթ օրը «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների նոր մակարդակ» խորագրով հեռուստակամուրջի ժամանակ ասել է Սենյոն Բաղդասարովը։
Նա նշել է, որ Վրաստանը թշնամական քաղաքականություն է վարում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։
-Եթե Վրաստանը հետագայում էլ թշնամանք կամ ագրեսիա ցուցաբերի, ինչո՞ւ չմտածել Աբխազիա-Փոթի-Աջարիա-Ջավախք միջանցքի մասին։ Ամերիկացիները դա վաղուց կանեին, բայց մենք դեռևս համեստ ենք պահում մեզ։ Հուսով եմ, ժամանակի ընթացքում այդ համեստությունը կանցնի,- նշել է նա։