Քաղաքական

02.12.2015 12:14


Դավիթ Հարությունյան. «Չեմ բացառում, որ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)

Դավիթ Հարությունյան. «Չեմ բացառում, որ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ չի բացառում՝ վարչապետ կարող է դառնալ Սերժ Սարգսյանը: Այսպես նա «a1plus»–ի եթերում պատասխանել է պնդմանը, որ հանրաքվեում «Ոչ» ասելն ինքնին նշանակում է իշխանափոխություն։

–Իշխանափոխություն չի նշանակում։ Ի՞նչ տեղի կունենա։ Կարծում եմ՝ կլինեն սովորական ընտրություններ 2017թ.։ Եթե ՀՀԿ-ն ունենա դարձյալ ունենա մեծամասնություն խորհրդարանում, ապա կձևավորի իր կառավարությունը: Ես չեմ բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ,-ասել է Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ դա շատ բնական սցենար է:

Կարծում եմ՝ իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի նախագահը ևս լինի իր թեկնածուն, բայց եթե անգամ նախագահը լինի ընդդիմադիր թեկնածու, ապա նա արդեն զրկված կլինի գործադիր իշխանության լծակներից, որովհետև խորհրդարանական մեծամասնությամբ դրանք օրենքի ուժով կստանձնի վարչապետը: Մենք կունենանք գրեթե այն պատկերը, ինչ վարչապետ Պուտին և նախագահ Մեդվեդև պարագայում,-ավելացրել է Դ. Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը