Աշխարհ

02.12.2015 10:40


Նեթանյահու. «Ժամանակ առ ժամանակ գործում ենք Սիրիայում»

Նեթանյահու. «Ժամանակ առ ժամանակ գործում ենք Սիրիայում»

Իր շահերը պաշտպանելու և ժամանակակից զենքը «Հըզբոլլահի» ձեռքն ընկնելը կանխելու նպատակով Իսրայելը «ժամանակ առ ժամանակ» Սիրիայում սեփական գործողություններն է ծավալում։ Այս մասին, «The Jerusalem Post»–ի փոխանցմամբ, ասել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ժամանակ առ ժամանակ գործում ենք Սիրիայում, որպեսզի նախազգուշացնենք մեր դեմ ևս մեկ ճակատի բացման մասին, որը փորձում է Հոլանում ստեղծել Իրանը։ Մենք նաև աշխատանքներ ենք տանում՝ կանխելու մահացու վտանգավոր զենքի ներթափանցումը Սիրիայից Լիբանան»,–ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը նման գործողությունները կշարունակի նաև հետագայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը