Աշխարհ

02.12.2015 10:15


Ֆրանսիայում մոտ 2 հազ ստուգայցի ընթացքում 210 հոգու են ձերբակալել

Ֆրանսիայում մոտ 2 հազ ստուգայցի ընթացքում 210 հոգու են ձերբակալել

Նոյեմբերի 13–ին Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո ոստիկանության աշխատակիցները մոտ 2 հազ ստուգայց են իրականացրել։ Այս մասին, «NBC»–ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։

Նրա խոսքերով՝ ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 210 մարդ, և առգրավվել 300 միավոր զենք։ Վալսը նշել է, որ նման ցուցանիշները պատահականություն չեն և լուրջ կասկածների առիթ են տալիս։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երկրում արտակարգ դրության երկարացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը