Աշխարհ

02.12.2015 10:00


Իրաքից շեշտել են՝ ցամաքային գործողություններ սկսելու համար հարկավոր է երկրի համաձայնությունը

Իրաքից շեշտել են՝ ցամաքային գործողություններ սկսելու համար հարկավոր է երկրի համաձայնությունը

Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին հայտարարել է, որ արտասահմանյան զորքերը կարող են ցամաքային գործողություններ սկսել իր երկրում միայն կառավարության համաձայնության դեպքում։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

«Իրաքյան կառավարությունը շեշտում է՝ արտասահմանյան ուժերի ցանկացած ռազմական գործողություն երկրի ցանկացած կետում չի իրականանա առանց հավանության և առանց Իրաքի ինքնիշխանությունը հարգելու»,–ասել է քաղաքական գործիչը։

Այդկերպ է Աբադին արձագանքել այն տեղեկատվությանը, որ ԱՄՆ–ը մտածում է հատուկջոկատայիններ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ գլխավորությամբ գործող հակաահաբեկչական կոալիցիան ԻՊ նավթային եկամտին 43%–ի վնաս է պատճառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը