Աշխարհ

02.12.2015 09:45


Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել

Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել

«Facebook» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ու նրա կնոջ՝ Փրիսցիլլա Չանի ընտանիքը համալրվել է. զույգը դուստր է ունեցել։

«Փրիսցիլլան և ես ուրախ ենք ողջունել այս աշխարհ մեր դստեր՝ Մաքսի գալուստը»,– գրել է Ցուկերբերգն իր էջում։

Հաղորդագրությանը կցված է մի նամակ՝ հասցեագրված փոքրիկ Մաքսին, որում ծրագրավորողը վստահություն է հայտնում՝ շնորհիվ մարդկության ջանքերի՝ մեր մոլորակը ժամանակի ընթացքում ավելի լավը կդառնա, իսկ ինքը Մարկը խոստանում է իր ներդրումն ունենալ Երկրի երեխաների ապագայում։

Ցուկերբերգի խոսքերով՝ արդեն այսօր էլ հնարավոր է բուժել հիվանդությունները, նվազեցնել աղքատության մակարդակը, ստեղծել ուժեղ հանրություն, փոխըմբռնում երկրների միջև և հավասար իրավունքներ ապահովել բոլորի համար։

Նշվում է, որ դստեր ծննդյան կապակցությամբ Ցուկերբերգը 2 ամսով արձակուրդ կգնա։

Բացի այդ, նույն առիթով նա խոստացել է ընկերության բաժնետոմսերի 99%–ը՝ մոտ 45 մլրդ դոլար, ծառայեցնել բարեգործական նպատակների՝ «հաջորդ սերնդի համար աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը