Վրաստանի փախստականները պահանջու՞մ են վերջնականապես փակել կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև
ՄԱԿ-ում վրացական բանաձևի քվեարկության գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը Աբխազիայի և Հարավայաին Օսիայի վրացի փախստականների վրդովմունքն է առաջացրել Հայաստանի նկատմամբ, որը չի սատարել վրացական կողմի ներկայացրած այն բանաձը, ըստ որի փախստականները իրավունք ունեն վերադառնալ իրենց տները։
Վրաստանի անկուսակցականների շարժման առաջնորդ Մամուկա Գվաձաբիան վրացական կառավարությունից պահանջել է համապատասխան դիրքորոշում ցուցաբերել Երևանի նկատմամբ, մասնավորապես արգելափակել «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը, որով Հայաստանից Վրաստանի տարածքով բեռներ են տեղափոխվում Ռուսաստան։
Գվաձաբիայի խոսքով՝ տվյալ հարցը օրակարգից չի հանվել, և ինքը մտադիր է այդ առթիվ խորհրդակցություններ անցկացնել տարբեր քաղաքական ուժերի ու իշխանության ներկայացուցիչների հետ։
Այս մասին հաղորդում է «AZE.az»-ը՝ վկայակոչելով «Грузия Online» թերթին, սակայն այս պահի դրությամբ «Грузия Online» թերթի կայքէջում նման տեղեկություն տեղադրված չէ։