Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ-ի սահմանի ողջ երկայնքով ՌԴ–ն ՀՕՊ համալիրներ է տեղակայում»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի սահմանի ողջ երկայնքով՝ Միջերկրական ծովից հեռավոր հյուսիս, ՀՕՊ ժամանակակից համալիրներ է տեղակայում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նա նշել է, որ բացի Սիրիայից և Միջերկրական ծովի արևելքից՝ դա կատարվում է նաև Ղրիմում, Բալթյան երկրների մոտ, Կալինինգարդում և հյուսիսային սահմաններում։
Ենս Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային հակաօդային պաշտպանության ապահովման գործում։
Միաժամանակ, նա հավելել է, որ դա որևէ կերպ կապված չէ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելու միջադեպի հետ։
«Թուրքիան կարևոր դաշնակից է, մենք երկար տարիներ այնտեղ ենք եղել»,-նշել է նա՝ հավելելով, որ Իսպանիան Թուրքիայում «Patriot» տեսակի ՀՕՊ համալիրներ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան՝ Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունն ապահովող օդանավեր կտեղակայեն։
Նախատեսվում է, որ Թուրքիային հակաօդային պաշտպանությամբ ապահովելու մասին նոր որոշումները կընդունվեն հաջորդ շաբաթ։

7or.am