Լրահոս

02.10.2010 12:43


ԱՄՆ–ը ափսոսում է, որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում

Եվրասիական էներգետիկ քաղաքականության ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակ Ռիչարդ Մորնինգսթարը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանում իրականացվող միջազգային ծրագրերից։

ԱՄՆ-ն աջակցում է Հարավային միջանցքում իրականացվող ցանկացած նախագծի, որը կասպիական էներգակիրներ է տեղափոխում Եվրոպա։

Ինչպես հաղորդել է «Hurriyet»-ը, այս մասին Ստամբուլում լրագրողներին հայտարարել է Ռիչարդ Մորնինգսթարը։

Նա նաև անդրադարձել է հարցին, թե ինչպիսի ակունքներից կսնվի Nabuccо-ն։ Նրա խոսքերով՝ ակունքների թվում առաջին հերթին նկատի է առնվում ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի գազը, ինչպես նաև իրաքյան գազը։

«Հարցն այն է, որ երբ Հայաստանը դուրս է մնում բոլոր այս ծրագրերից մտահոգում է ոչ միայն ինձ, այլ նաև մեր տնօրինությանը։ Բայց ես կարծում եմ, որ ապագայում Հայաստանը նույնպես կարող է մասնակից լինել այս ծրագրերին։ Դա կբխի տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը