Աշխարհ

01.12.2015 15:33


Բրիտանիան կմեծացնի Կիպրոսում իր ինքնաթիռների թիվը

Բրիտանիան կմեծացնի Կիպրոսում իր ինքնաթիռների թիվը

Մեծ Բրիտանիան մտադիր է լրացուցիչ ինքնաթիռներ ուղարկել Կիպրոսի իր բազա Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Independent»–ին հղումով։

Հաղորդվում է, որ ՌՕՈւ բազա կուղարկվի «Airseeker Rivet Joint» երկրորդ հետախույզ ինքնաթիռը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկությունն ընդունվի խորհրդարանում, Կիպրոսում անգլիական ինքնաթիռների թիվը կկրկնապատկվի։

Ավելի վաղ Քեմերոնը հաստատել էր, որ խորհրդարանում Մեծ Բրիտանիայի՝ Սիրիայում ԻՊ դեմ պայքարին մասնակցելու հարցի քննարկումները կմեկնարկեն դեկտեմբերի 2–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը