«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին Պետդումայում առաջարկված օրինագիծը և կոչ է անում Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին աջակցել փաստաթղթի ընդունմանը: Եվ սա այն ժամանակ, երբ հայաստանյան իշխանությունները զբաղված են «սահմանադրական փոփոխությունների» շոուի կազմակերպությամբ, իսկ այլ հարցերը իրենց չեն անհանգստացնում: «Ռուսաստանի հայերի միությունը» միակ կառույցն է մինչ օրս, որը բարձր մակարդակով արձագանքեց Պետդումայի օրինագծին ցեղասպանության մասին:
Իշխանությունների այսպիսի վարվելակերպն ինքնըստինքյան սահմանափակում է Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտը՝ շեշտը դնելով միայն իշխանության վերարտադրման ներքին հարցի վրա: Այդ պատճառով արտաքին քաղաքականության հարցերով ստիպված են զբաղվել հասարակական կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների և, մասնավորապես, ԱԳՆ-ի անողնաշարության ֆոնի վրա:
Շատ ափսոս, որ այս իշխանություններն ունակ չեն որևէ օգուտ քաղել նոր աշխարհաքաղաքական պայմաններից, քանի որ նրանք կենտրոնացած են միայն իշխանությունը պահելու հարցի վրա: Այդպիսով Հայաստանին հարկավոր է նոր քաղաքական ուժ, որը կկարողանա ադեկվատ արձագանքել բոլոր գլոբալ խնդիրներին ինչպես դիվանագիտական, այնպես էլ գործնական մակարդակների վրա:
Սահմանադրական շոուն և ցեղասպանության հարցը

Ալեքսանդ Սամվելյանի ֆեյսբուքյան էջից