Աշխարհ

01.12.2015 11:44


Ասադ. «Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը» (տեսանյութ)

Ասադ. «Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը» (տեսանյութ)

«Česká televize»–ի հետ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության մասին համաձայնագիրը Պրահայում։ Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահը նշել է, որ չի հավատում՝ սիրիական հակամարտության հարցով խաղաղության համաձայնագիրը ստորագրվի Ֆրանսիայում։

«Սիրիացիները կասեն՝ խաղաղության կոնֆերանսը չի կարող անցնել, օրինակ, Ֆրանսիայում, քանի որ Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանն ու նպաստում պատերազմին, այլ ոչ թե խաղաղությանը»,–հայտարարել է Ասադը։

Ասադի խոսքերով՝ խաղաղ համաձայնագրի համար հարթակ կարող է ծառայել Չեխիան՝ շնորհիվ իր հավասարակաշռված դիրքորոշման։

Սիրիացի առաջնորդը հիշեցրել է, որ իր երկրի պատերազմի հետևանքով անօթևան է մնացել 11 մլն մարդ, որոնց մի մասը մեկնել է ԵՄ երկրներ։

Ասադի խոսքերով՝ սիրիացիները հայրենասեր, ազնիվ մարդիկ են, սակայն նրանց մեջ կան նաև ահաբեկիչներ։ Զինյլաների թիվը, սակայն, Ասադը չի նշել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը