Հրապարակվել է Հիլարի Քլինթոնի նամակագրության ավելի քան 5 հազար էջ
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ավելի քան 5 հազար էջանոց էլեկտրոնային նամակագրությունը։ Այս մասին հաղորդում է «Washington Times»-ը: Զբաղեցնելով պետքարտուղարի պաշտոնը՝ Քլինթոնը մասնավոր սերվերից է օգտվել ծառայողական նամակագրության համար, որը լուրջ քննադատության է արժանացել: Այսպես, ընդդիմախոսները հայտարարել են, որ գաղտնի տվյալները կարող էին ընկնել հաքերների ձեռքը, և որ հետագայում Քլինթոնը կարող էր հեռացնել դրանք՝ շրջանցելով ամերիկյան օրենքը, որի համաձայն պաշտոնատար անձանց նամակագրությունը պետք է պահպանվի: Մոտ 325 հաղորդագրություն որակվել է որպես գաղտնի տեղեկատվություն: Նշվում է, որ արտասահմանյան երկրների պաշտոնյաների հետ նամակագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն: Քլինթոնը նաև հեռացրել է նամակագրության մոտ 31 հազար էջ, մեկնաբանելով, որ դրանք աշխատանքի հետ կապ չեն ունեցել և մասնավոր բնույթի տեղեկատվություն են պարունակում:
Հրապարակվել է Հիլարի Քլինթոնի նամակագրության ավելի քան 5 հազար էջ
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ավելի քան 5 հազար էջանոց էլեկտրոնային նամակագրությունը։ Այս մասին հաղորդում է «Washington Times»-ը:
Զբաղեցնելով պետքարտուղարի պաշտոնը՝ Քլինթոնը մասնավոր սերվերից է օգտվել ծառայողական նամակագրության համար, որը լուրջ քննադատության է արժանացել: Այսպես, ընդդիմախոսները հայտարարել են, որ գաղտնի տվյալները կարող էին ընկնել հաքերների ձեռքը, և որ հետագայում Քլինթոնը կարող էր հեռացնել դրանք՝ շրջանցելով ամերիկյան օրենքը, որի համաձայն պաշտոնատար անձանց նամակագրությունը պետք է պահպանվի:
Մոտ 325 հաղորդագրություն որակվել է որպես գաղտնի տեղեկատվություն: Նշվում է, որ արտասահմանյան երկրների պաշտոնյաների հետ նամակագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն:
Քլինթոնը նաև հեռացրել է նամակագրության մոտ 31 հազար էջ, մեկնաբանելով, որ դրանք աշխատանքի հետ կապ չեն ունեցել և մասնավոր բնույթի տեղեկատվություն են պարունակում:
Աղբյուրը՝ Zham.am