Էրդողան. «Մենք այդքան էլ անպատիվ չենք, որ նավթ գնենք ահաբեկիչներից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվի այն տեղեկությունը, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետությունից»։
«Մենք այդքան էլ անպատիվ չենք, որ նավթ գնենք ահաբեկիչներից։ Եթե ապացուցվի, որ դա մենք արել ենք, ես կլքեմ իմ աթոռը։ Եթե կան ինչ–որ ապացույցներ, թող ներկայացնեն դրանք, կնայենք»,–ասել է թուրք առաջնորդը։
Ավելի վաղ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից արդյունաբերական ծավալներով նավթի մատակարարման մասին էր հայտնել ՌԴ նախագահ Վլ. Պուտինը։

7or.am