Պուտին. «Սու-24-ը խոցել են ԻՊ նավթի մատակարարումները շարունակելու համար» (տեսանյութ)
Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սու–24–ը խոցելու որոշումը Թուրքիայի կողմից կայացվել է նավթի մաքսանենգությունը պաշտպանելու նպատակով, որն արդյունաբերական ծավալներով Սիրիայից Թուրքիա է հասնում։
ՌԴ նախագահի խոսքերով՝ Սիրիայի տարածքում ռուսական ռմբակոծիչը չէր սպառնում Թուրքիային։
«Թեև թուրքական կողմից հայտնում են, որ նախագահ էրդողանը չի կայացրել այդ որոշումը, սակայն դա մեզ համար նշանակություն չունի. հանցավոր գործողության հետևանքով երկու օդաչու զոհվեց՝ հրամանատարը և ծովային հետևակային։ Սու–24–ի խոցումն Անկարայի մեծագույն սխալն էր»։
Պուտինը նշել է, որ ռուսական կողմը լրացուցիչ տվյալներ է ստացել այն բանի, որ ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիա արդյունաբերական ծավալներով նավթ է հասցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am