Հայտնի է դարձել, թե Փարիզում ինչի մասին են խոսել Պուտինն ու Օբաման
Ինչպես հայտնել էինք, այսօր Փարիզում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը։ Դռնփակ այդ հանդիպումը տևել է 30 րոպե։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ երկու երկրների առաջնորդները մի քանի թեմա են քննարկել, այդ թվում՝ Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև՝ Սու–24–ի հետ կապված միջադեպը։
«Օբաման ափսոսանք է հայտնել թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ»,–Պեսկովի խոսքերն է մեջբերում «Интерфакс»–ը։
Նա նաև նշել է, որ հանդիպման ընթացքում Պուտինն ու Օբաման մանրամասն քննարկել են Սիրիայի հարցը և կողմ են արտահայտվել դեպի քաղաքական կարգավորում առաջ շարժվելուն։
«Խոսել են նաև Ուկրաինայից՝ ընդգծելով մինսկյան պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը»,–ասել է Պեսկովը։

7or.am