Ռուբեն Հայրապետյան. «ԱԱ-2018-ի ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտամ»
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Red Eagles» ֆան շարժման հետ զրույցում խոսեց նաև իր պաշտոնավարման տեսլականի մասին: Տեղեկացնում է armsport.am–ը։
«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ:
Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, նաև այդ աղբը պիտի փորձեմ մաքրել:
Ավելին ասեմ, եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, ես հրաժարական կտայի: Ուղղակի ինձ թասիբի են գցել. պետք է աշխատեմ»:

Մանրամասները՝ armsport.am–ում։