Կարծիք

30.11.2015 17:12


Տիգրան Սարգսյանի պատասխանատվության ոԼՈԼՈրտում չէ ներդրումներ բերել Հայաստան

Տիգրան Սարգսյանի պատասխանատվության ոԼՈԼՈրտում չէ ներդրումներ բերել Հայաստան

Վերջերս իշխանական քարոզչամեքենայի գլխավոր թերթերից մեկը գրել էր, թե իշխանությունները Տիգրան Սարգսյանին բերում են Եվրասիական տնտեսական միության գործադիր քարտուղար, որպեսզի հակակշռեն Արա Աբրահամյանին, և որպեսզի նախկին վարչապետը ներդրումներ բերի Հայաստան:

Թե ինչու է Սերժ Սարգսյանն առաջադրել Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական միության գործադիր քարտուղարի պաշտոնին, դա այլ հարց է, որին, միգուցե, հաջորդ անգամ անրադառնամ, բայց այն, որ այս մարդը ներդրում պետք է բերի Հայաստան, մեղմ ասած, ծիծաղելի է: Եթե Տիգրան Սարգսյանն ունակ լիներ ներդրումներ բերել, ապա իր վարչապետության տարիներին դա կաներ, այլ ոչ թե գյուղացիներին կսովորեցներ կովերի պտուկները գոլ ջրով լվանալ: Բացի դրանից, այդ կերպարը միայն «Գորշ գայլերի» անդամներին կարող է բերել և իրենց հետ նկարվել, ուրիշ ոչ մի բանի այս մարդն ընդունակ չէ: Հա, մոռացա, մեկ էլ ունակ է իր պապու խորհրդին հետևել և ընկերություն չանել այն մարդկանց հետ, ովքեր չեն խմում: Ընկերություն անել խմող մարդկանց հետ և «Գորշ գայլերի» հետ նկարահանվել, ուրիշ ոԼՈԼՈրտներով Տիգրան Սարգսյանը չի զբաղվում:

Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը