Կարծիք

30.11.2015 17:06


Փայլակ Հայրապետյանը շատ լավ գիտի, թե Տիգրան Սարգսյանն ինչպես է «ներդրումներ բերում Հայաստան»

Փայլակ Հայրապետյանը շատ լավ գիտի, թե Տիգրան Սարգսյանն ինչպես է «ներդրումներ բերում Հայաստան»

Մեկ-մեկ որ կարդում եմ իշխանական մամուլը, ինձ թվում է, թե այդ մարդիկ այլ աշխարհում են ապրում: Ուրեմն վերջերս «ազատ, բայց պատասխանատու» թերթերից մեկը գրել էր, իբր, Տիգրան Սարգսյանին մեր իշխանությունները տանում են Եվրասիական տնտեսական միության գործադիր քարտուղար, որպեսզի նա, ի հակակշիռ Արա Աբրահամյանի, ներդրումները բերի Հայաստան: Ախր, սա այնքան անհեթեթ բան է, որ նույնիսկ դժվար է մեկնաբանել: Թե ինչպես է Տիգրան Սարգսյանը ներդրումներ բերում մեզ մոտ, բոլորից լավ գիտի Փայլակ Հայրապետյանը. մարդը մինչև հիմա չի կարողանում հետ բերել իր ունեցվածքը:

Տիգրան Սարգսյանը չի կարող ներդրումներ բերել Հայաստան, ինքը միայն կարող է Հայաստանից այլ երկրներ ներդրումներ անել. օֆշորը, «Նաիրիտի» հոսքերի տեղափոխումը՝ խոսքերիս վառ ապացույց:

Բացի այդ, ի՞նչ է նշանակում «ի հակակշիռ Արա Աբրահամյանի»՝ ներդրումներ բերել Հայաստան: Փոխանակ իշխանություններն ուրախանան, որ կան մարդիկ, ովքեր դեռ փորձում են ներդրումներ ապահովել մեր երկրի համար՝ իրենք փորձում են այդ մարդկանց խանգարել ու «հակակշի՞ռ ստեղծել»:

Սա ցույց է տալիս, թե այս իշխանությունները որքան են զրկված պետական մտածելակերպից ու սեփական պաշտոնից, ու փայից բացի՝ իրենց ոչինչ չի հետաքրքրում, դրա համար իրենք ներդրումները խրախուսելու փոխարեն փորձում են դրանց խանգարել: Հավանաբար, վստահ են, որ այդտեղից իրենք փայ չեն ունենա:

Գևորգ Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը