Աշխարհ

30.11.2015 15:50


Դավութօղլու. «Ոչ ոք ներողություն չի խնդրի խոցված Սու–24–ի համար» (տեսանյութ)

Դավութօղլու. «Ոչ ոք ներողություն չի խնդրի խոցված Սու–24–ի համար» (տեսանյութ)

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական Սու–24–ի խոցումը Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությունն էր, հետևաբար ոչ ոք ներողություն չի խնդրի դրա համար։

«Թուրքիայի սահմանների պաշտպանությունը մեր պարտականությունն է։ Մեր բանակն իր պարտքն է կատարել՝ պաշտպանել է Թուրքիայի օդային տարածքը,–ասել է Դավութօղլուն ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո,–ո՛չ Թուրքիայի վարչապեը, ո՛չ նախագահը, ո՛չ պաշտոնատար այլ անձինք ներողություն չեն խնդրի իրենց պարտքը կատարելու համար»։

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պատրաստ է ՌԴ–ին տրամադրել Սու–24–ի խոցման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և քննարկել նման միջադեպերը կանխելու համար ձեռնարկվելիք բոլոր միջոցները։

«Եթե նրանք ցանկանան, մենք այդ դեպքի տեխնիկական մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրենք։ Եթե նրանք ուզում են բարելավել հարաբերությունները մեր հետ, մենք պատրաստ ենք խոսել»,–հավելել է Դավութօղլուն։

Հիշեցնենք՝ թուրքական ԶԼՄ–ն Սու–24–ի խոցումից անմիջապես հետո տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես են զինյալները կրակում կատապուլտված օդաչուների ուղղությամբ՝ գոռալով «Ալլահ աքբա՛ր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը