ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում Փարիզի էկոլոգիական գագաթաժողովում հանդիպել թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Էրդողանի հետ հանդիպում չի նախատեսվում. դրա մասին խոսք չկա»,–ասել է Պեսկովը։
Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Պուտինն, ամենայն հավանականությամբ, կհանդիպի։
«Օբամայի հետ հանդիպում չենք բացառում. ամենայն հավանականությամբ, նախագահները կզրուցեն կոնֆերանսի կուլուարներում»,–հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սիրիայում թուրքական կործանիչով ռուսական ինքնաթիռի խոցումից հետո։
Ավելի վաղ Էրդողանը պաշտոնապես հայտարարել էր, որ պատրաստ է նոյեմբերի 30–ին Փարիզում հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Ռուսական կողմից, սակայն, պաշտոնական պատասխան, չեղավ, որից հետո էլ Էրդողանը Ղազախստանի նախագահ Նազարբաևինխնդրեց միջնորդել՝ հանդիպելու Պուտինի հետ։
Պեսկով. «Պուտինը մտադիր չէ հանդիպել Էրդողանին»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում Փարիզի էկոլոգիական գագաթաժողովում հանդիպել թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Էրդողանի հետ հանդիպում չի նախատեսվում. դրա մասին խոսք չկա»,–ասել է Պեսկովը։
Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Պուտինն, ամենայն հավանականությամբ, կհանդիպի։
«Օբամայի հետ հանդիպում չենք բացառում. ամենայն հավանականությամբ, նախագահները կզրուցեն կոնֆերանսի կուլուարներում»,–հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սիրիայում թուրքական կործանիչով ռուսական ինքնաթիռի խոցումից հետո։
Ավելի վաղ Էրդողանը պաշտոնապես հայտարարել էր, որ պատրաստ է նոյեմբերի 30–ին Փարիզում հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Ռուսական կողմից, սակայն, պաշտոնական պատասխան, չեղավ, որից հետո էլ Էրդողանը Ղազախստանի նախագահ Նազարբաևին խնդրեց միջնորդել՝ հանդիպելու Պուտինի հետ։
7or.am