Աշխարհ

30.11.2015 14:03


Մոսկվայում դագաղի մեջ են դրել տիկնիկ Էրդողանին (լուսանկար)

Մոսկվայում դագաղի մեջ են դրել տիկնիկ Էրդողանին (լուսանկար)

Մոսկվայում տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ «Ռոդինա» կուսակցության երիտասարդական թևի՝ «Հայրենիքի վագրերի» ակտիվիստները չարտոնված բողոքի գործողություն են իրականացրել Թուրքիայի դեսպանատան մոտ:

Նրանք այնտեղ են տարել նաև դագաղ, որի մեջ դրված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդանշող տիկնիկ: Եղել են նաև ծաղկեպսակներ՝ «Հայրենիքի թշնամիներին «Հայրենիքի վագրերից»» և «ԱՄՆ խամաճիկներին՝ Ռուսաստանի հայրենասերներից» գրություններով:

Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ դագաղում գտնող տիկնիկ Էրդողանը խորհրդանշում է Թուրքիայի վարած խամաճիկային քաղաքականությունը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը