Թուրքիան ահաբեկչության մեջ է մեղադրել բարձրաստիճան գեներալների
Թուրքիայի իշխանությունները բանակի երեք բարձրաստիճան ներկայացուցչի մեղադրել են լրտեսության և ահաբեկչական խմբավորում ղեկավարելու մեջ: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ մեջբերելով Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի խոսքերը:
Ըստ դատախազի խոսքերի՝ 2 գեներալները և պաշտոնաթող գնդապետը մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորում կազմակերպելու, ղեկավարելու, ինչպես նաև լրտեսության և երկրում իշխանությունը տապալելու փորձի մեջ: Նշվում է, որ երեք կասկածյալները Ստամբուլի դատարան են կանչվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարների զննման գործով:
Ավելի վաղ Թուրքիայի դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել թուրքական «Cumhuriyet» թերթի խմբագրին և լրագրողին՝ թուրքական իշխանությունների կողմից ԻՊ-ին մատակարարվող զենքի և զինամթերքի մասին հոդվածի համար:

Աղբյուրը՝ «Top-News.am»