Էրդողանը Նազարբաևին է խնդրել միջնորդել՝ հանդիպելու Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանը զանգահարել է Ղազախստանի նախագահ ՆուրսուլթանՆազարբաևին։ Նա հայտնել է, որ պատրաստ է ցանկացածպահիհանդիպել ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինիհետ, և այդ հարցում Նազարբաևին խնդրել է միջնորդել։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցման հետ կապված միջադեպին։
Նազարբաևը մտահոգություն է հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման առնչությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը պաշտոնապես հայտարարել էր, որ պատրաստ է նոյեմբերի 30–ին Փարիզում հանդիպել Պուտինի հետ։ Ռուսական կողմից պաշտոնական պատասխան, սակայն, չէր հնչել։
Էրդողանը Նազարբաևին է խնդրել միջնորդել՝ հանդիպելու Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Նա հայտնել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ հարցում Նազարբաևին խնդրել է միջնորդել։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

7or.am