Նավթային մագնատ Էրդողանը խելագարություն է համարում ԻՊ դեմ պատերազմը (տեսանյութ)
ԻԼԻՊ անունով բարբարոս խալիֆաթի էժան նավթի գնորդ Էրդողանն ինքը որոշեց կրակել ահաբեկչական խմբավորման դիրքերը ռմբակոծող ռուսական ինքնաթիռների ուղղությամբ՝ անմիջապես հայտնի դարձնելով քողարկվածը։
«ՄԱԿ ԱԽ հատուկ բանաձևն արգելում է ահաբեկիչներից նավթի գնումը։ Այդ տակառներում ուղղակի նավթ չէ, այլ մեր քաղաքացիների արյունը։ Այդ փողերով ահաբեկիչները զենք ու ռազմամթերք են գնում, այնուհետև արյունոտ ակցիաներ կազմակերպում Սինայի թերակղզում, Փարիզում և աշխարհի այլ վայրերում։ Եթե թուրքական իշխանությունները ոչնչացնում են իսլամականների նավթը, մենք չենք տեսնում դրա արդյունքում երևացող ծուխը։ Խոսքն արդեն արդյունաբերական մակարդակների մասին է»,– ՌԴ նախագահ Վլ. Պուտինի խոսքերն է մեջբերում «vesti.ru»–ն ֆրանսիացի առաջնորդ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսից։
«Մենք 1000–ից ավելի բենզատար ենք ոչնչացրել, որը լուրջ կորուստ է այդ մեծ բիզնեսի համար։ Բացի այդ, մենք պայթեցրել ենք Եփրատի կամուրջը, որով տեղափոխում էին նավթը, որից հետո ստիպված էին շրջանցիկ ուղիներով շարժվել, ինչը դանդաղեցնում է երթուղին»,–ասել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Իսաևը։
Աբու–Դաբիի նավթային ընկերության ռուսալեզու աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, մի նամակ է ցույց տվել, որում ԻՊ ահաբեկիչները համագործակցության առաջարկ են անում։ Նավթի համար նրանց սահմանած գներն ապշեցնում են.
Հատուկ նավամատույցը պատկանում է Էրդողանի կրտսեր որդուն՝ Բիլալին, որը վերջերս նոր լցանավ է գնել։ Այստեղից էլ նավթը, որն արդեն գողացված չի համարվում, սովորական շուկայական գներով մատակարարվում է ամբողջ աշխարհին։ Այսպիսով, ԻՊ–ն Անկարայի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է հանդիսանում։
«Սիրիայում ամենամեծ խնդիրը դարձան մեր դաշնակիցները։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և ՄԱԷ–ն հարյուր միլիոնավոր դոլարներ և տասնյակ հազարավոր զենք տվեցին նրանց, ովքեր պատրաստ էին կռվել Ասադի դեմ։ Մարդիկ, որոնց նրանք օգնություն էին ցուցաբերում, «Ան Նուսրայի» և «Ալ Քաիդայի» զինյալներն էին և ոչ միայն»,–հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։
Այն մասին, որ Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ, Բայդենը բարձրաձայնել էր դեռ անցած տարվա հուլիսին, որից հետո Անկարան սպառնաց խզել Ինջիրլիքի ավիաբազայի վարձակալության մասին գործարքը, ինչին էլ հետևեց ներողությունը։
Օրական 30 հազ բարել Էրդողանի ընտանիքի բարեկեցության աղբյուր համարվող 99 կմ տարածքից՝ Աազազի և Ջերաբլուսի նավթահանքերից, ինչը նշանակում է օրական 4 մլն դոլար, տարեկան շրջանառությունը՝ 1,5 մլրդ դոլար։ ԻՊ հետ պատերազմն Էրդողանի ընտանիքը խելագարություն է համարում։

«9 դոլար։ Մատակարարումը՝ լցանավով։ Տեսակը՝ անմշակ «Brent»։ Ծագումը՝ Իրաքյան Քրդստանի։ Առաքման վայրը՝ Թուրքիա»,–նշված է փատաթղթում։

7or.am