Լրահոս

02.10.2010 11:21


Գևորգ Պետրոսյանը հեռացել է ԲՀԿ–ից

Գևորգ Պետրոսյանը հեռացել է ԲՀԿ–ից

Մամուլում այսօր հրապարակում կար, թե ԲՀԿ-ի մանդատով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած և մի քանի ամիս անց պաշտոնանկ արված «Գևորգ Պողոսյանը երկու օր առաջ սեփական դիմումի համաձայն հեռացել է նաև ԲՀԿ-ից»:

-Մենք Գևորգ Պողոսյան նախարար չենք ունեցել,-«7օր»-ին ասել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։

Ինչ վերաբերում է նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին, ապա Խ. Գալստյանն ասել է, թե այո՛, Գևորգ  Պետրոսյանն  օրեր առաջ դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ, քանի որ անցնելու է այնպիսի աշխատանքի, որը համատեղելի չէ կուսակցական լինելու հետ։

-Եվրոպական միջազգային կառույցներից մեկից Գ. Պետրոսյանը աշխատանքի հրավեր է ստացել,-նշել է Խաչիկ Գալստյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը