Մերկել. «ԵՄ և Թուրքիայի միջև համաձայնությունը կօգնի նոր լուծումներ գտնել»
Ներգաղթյալների տեղաշարժը դեռևս վերահսկողության չի ենթարկվում, ևԵՄ ու Թուրքիայի միջև համաձայնությունը կօգնի նոր լուծումներ գտնել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներգաղթյալների հարցով ԵՄ–Թուրքիա գագաթաժողովի ժամանակ։
«Գլխավոր հարցերից մեկը կլինի այն, թե մենք ինչպես կարող ենք անօրինական միգրացիան փոխարինել օրինականով։ Մենք կքննարկենք՝ ինչպես է կարելի բարելավել փախստականների հետ կապված իրավիճակը Թուրքիայի հետ փոխգործակցությամբ»,–Մերկելի խոսքերն է մեջբերում «ТАСС»–ը։
Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է ներգաղթյալների անօրինական տեղափոխման դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը։
Մերկել. «ԵՄ և Թուրքիայի միջև համաձայնությունը կօգնի նոր լուծումներ գտնել»
Ներգաղթյալների տեղաշարժը դեռևս վերահսկողության չի ենթարկվում, և ԵՄ ու Թուրքիայի միջև համաձայնությունը կօգնի նոր լուծումներ գտնել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներգաղթյալների հարցով ԵՄ–Թուրքիա գագաթաժողովի ժամանակ։

7or.am