Աշխարհ

29.11.2015 20:27


Ասադը մեղադրել է «թշնամական երկրներին» զինյալներին աջակցությունն ավելացնելու մեջ

Ասադը մեղադրել է «թշնամական երկրներին» զինյալներին աջակցությունն ավելացնելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իրանի ներկայացուցիչներին հայտնել է, որ իր հակառակորդները մեծացրել են զինյալներին հատկացվող ֆինանսական աջակցությունն ու զենքի մատակարարումը երկրի տարածքում զանգվածային ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Սիրիայի նախագահը, մասնավորապես, նշել է, որ ռազմական աջակցությանը, որն իր երկրին ցուցաբերում են Իրանն ու Ռուսաստանը, հետևել է «թշնամական երկրների» կողմից ահաբեկչական ուժերին հատկացվող օգնության ավելացումը:

Այս հայտարարությունն Ասադն արել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեիի խորհրդական Վելայաթի Աքբարի հետ զրույցում:

Աելի վաղ Իրանը հայտարարել էր, որ մտադիր է օգնել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը