Աշխարհ

29.11.2015 19:51


Ռուսական ինքնաթիռը խախտել է Իսրայելի օդային տարածքը

Ռուսական ինքնաթիռը խախտել է Իսրայելի օդային տարածքը

Սիրիայում ռուսական ինքնաթիռը սխալմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը՝ չկոնկրետացնելով, թե դեպքը երբ է տեղի ունեցել։

Նա միայն նշել է, որ ռուսական ինքնաթիռն օդային տարածքը խախտել է իսրայելական զորքի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում:

«РИА Новости»–ն նշում է, որ նախարարը հայտնել է՝ անմիջապես կապ է հաստատվել երկու երկրների զինծառայողների միջև առկա հաղորդակցութունների ալիքով:

«Օդաչուի հետ կապ է հաստավել և նա փոխել է թռիչքի ուղղությունը»,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը