Աշխարհ

29.11.2015 19:00


ԵՄ–ն Թուրքիային 3 մլրդ եվրո կտրամադրի ներգաղթյալների համար

ԵՄ–ն Թուրքիային 3 մլրդ եվրո կտրամադրի ներգաղթյալների համար

Բրյուսելում ԵՄ–Թուրքիա գագաթաժողովի փաստաթղթի համաձայն՝ Եվրամիությունը ծրագրում է Թուրքիային առնվազն 3 մլրդ եվրո տրամադրել, որպեսզի լուծվի այդ երկրի տարածքում ներգաղթյալներին տեղակայելու հարցը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ին։

«Այս պահից սկսած՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը ներգաղթյալների հարցով, որոնց միջազգային պաշտպանություն է անհրաժեշտ»,–ասված է փաստաթղթում։

Ի դեպ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Անկարան Եվրոպայի առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում։

«Անկարան կարևոր դեր է խաղում սիրիական հարցում և Ղրիմի հետ կապված իրավիճակում»,–ասել է Տուսկը։

Խոսելով ներգաղթյալների թեմայից՝ նա ընդգծել է, որ Եվրոպայի արտաքին սահմանները պետք է պաշտպանվեն, այլապես Շենգենը պատմություն կդառնա։

2015թ. առաջին 10 ամիսներին եվրոպական երկրների տարածք շուրջ 1,2 մլն ներգաղթյալ է անցել։ Ինչպես ոմանք նշում են, ներգաղթյալների հետ կապված ներկայիս ճգնաժամն ամենախոշորն է՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը