Փարիզում զոհված հայ աղջկա հոր բաց նամակը Ֆրանսիայի իշխանություններին
Փարիզի ահաբեկչության ժամանակ զոհված 17-ամյա Լոլա Ուզունյանի հայրը՝ Էրիկ Ուզունյանը, բոյկոտել է ահաբեկչությունների զոհերին նվիրված միջոցառումը և բաց նամակ է գրել Ֆրանսիայի իշխանություններին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
«Իմ դուստրը մահացել է Բատակլանում, նա 17 տարեկան էր:
Ես չեմ գնալու ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը (Հաշմանդամների պետական տուն), քանի որ համարում եմ, որ կառավարությունը՝ բոլոր լիազորված պաշտոնյաների ու նախարարների հետ միասին, ուղղակի պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ: Ֆրանսիան երկար տարիներ աղետալի ձախողված քաղաքականություն է վարել Մերձավոր Արեւելքում:
Նիկոլա Սարկոզին խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիաները, ֆրանսիական բանակն ուղարկել է Լիբիա՝ Քադաֆիի դեմ, որն, ի դեպ, Ֆրանսիայի թշնամին չէր: Նույն Սարկոզին նախկինում ձեռքերը տարածած հանդիպել է Քադաֆիի հետ Փարիզում: Քադաֆիից հետո Լիբիայում քաոս է տիրում, եւ ողջ երկրի տարածքով կարելի է զենք տեղափոխել:
Ֆրանսուա Օլանդն ու Լորան Ֆաբիուսը «կատաղել էին» Ասադի դեմ, որը նույնպես Ֆրանսիայի թշնամին չէ, բայց որի դեմ Ֆրանսիան ընդգրկվել է կոալիցիայում: Իհարկե, մեր միջամտության գլխավոր պատճառն այն փաստն է, որ ինչպես Քադաֆին ու Հուսեյնը, Ասադը նույնպես դաժան դիկտատոր է: Բայց նա չի տարբերվում նաեւ նրանցից, որոնք իշխանության են Կատարում եւ Սաուդյան Արաբիայում, որոնց հետ Ֆրանսիան հրաշալի դիվանագիտական ու առեւտրային հարաբերություններ ունի, եւ որոնք ֆինանսավորում են «Իսլամական պետությունը»:
Նման քաղաքականությունը դրամատիկ դեր է խաղացել մեր երկրի համար: Մեր վերջին նախագահները խաղացել են իրենց դերը թեթև ու անպատասխանատու:
Շատ տասնամյակների ընթացքում Ֆրանսիան թույլ է տվել իր տարածքում, իր քաղաքներում գոտիներ, գետտոներ ստեղծել, որոնք մեր փիլիսոփաներից մեկն անվանել է «տարածք, որտեղ չկա ոչինչ»: Մղձավանջային ուրբանիզմը, որտեղ բացարձակապես ոչինչ չկա՝ ո՛չ մշակութային, ո՛չ սպորտային ժամանակ անցկացնելու վայրեր, չկան արժանապատիվ դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, առանց որոնց մարդասիրությունը չի կարող զարգանալ եւ գոյություն ունենալ սկզբունքորեն: Մենք այդ տարածքները կոչում ենք ոչ թե գետտո, այլ «զգայուն շրջաններ», ինչից իմաստը չի փոխվել եւ դրանց նկատմամբ քաղաքականությունը՝ նույնպես: Քանիս՞ն ենք փոխել, Բարնար Թալի, Ռեյմոնդ Բար, Նիկոլա Սարկոզի, Ֆադելա Ամարա, Պատրիկ Կաներ. բոլորը խոստացել են լուծել խնդիրները, բայց մենք հիմա արձանագրում ենք այդ շրջանների նկատմամբ 40-ամյա ձախողված քաղաքականության փաստը:
Արդեն տեղի է ունեցել «բաժանումը» ֆրանսիացիների եւ նրանց միջեւ, որոնք մեզ կառավարում են: Հատուկ պայմանագիրը խզվել է, էլիտայի եւ բնակչության միջեւ հսկայական անդունդ է ձեւավորվել: Ոչինչ այլեւս չի օգնի. ոչ մեր հիմնական իրավունքների կրճատումը, ոչ Ազգային ճակատի անվտանգության ուժեղացումը, միեւնույն է մարդասպանները հանգիստ անցնելու են սահմանը:
Ֆրանսիան չի կարող ապագա առաջարկել իր երիտասարդությանը: Եվրոպան չի կարող հետ կանգնել կույր ազատականության իր ճանապարհից: Նրանք, որոնց մենք ընտրել ենք, չեն կարող մեզ նոր քաղաքականություն ներկայացնել, ինչպես նաեւ մեր մտավորականությունը: Բացառությամբ մի քանի անունների, մտավորականությունը ոչ մի կերպ չի գիտակցում տեղի ունեցողի վտանգավորությունը:
Ես սարսափի մեջ եմ իմ դատարկվող երկրի ու իմ դստեր մահվան կապակցությամբ»:

Աղբյուրը՝ news.am