Աշխարհ

29.11.2015 12:07


Կրոնական կազմակերպությունները վերցվել են հսկողության տակ

Կրոնական կազմակերպությունները վերցվել են հսկողության տակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերությունների մասին» օրենքում փոփոխությունները։ Դրանք հսկողություն են նախատեսում այն կրոնական կազմակերպությունների նկատմամբ, որոնք օտարերկրյա ֆինանսավորում ունեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

ՌԴ արդարադատության նախարարությունն այսուհետ կարող է կրոնական կազմակերպությունների ֆինանսական գործունեության չնախատեսված ստուգումներ անցկացնել՝ առանց դրա մասին նախապես զգուշացնելու, եթե ահաբեկչական տարրեր նկատի։

Բացի այդ, օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կրոնական կազմակերպությունները պարտավոր են լինելու իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ընդդեմ Թուրքիայի տնտեսական պատժամիջոցների հրամանագիր էլ էր ստորագրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը