Աշխարհ

28.11.2015 23:40


ԻՊ–ն Թուրքիայի սև շուկայում 800 մլն դոլարի վառելիք է վաճառել

ԻՊ–ն Թուրքիայի սև շուկայում 800 մլն դոլարի վառելիք է վաճառել

8 ամսվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայի սև շուկայում 800 մլն դոլարի Իրաքի նավթ ու գազ է վաճառել։ «РИА Новости»–ն գրում է, որ այս մասին հայտնել է Իրաքի ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական և «Օրենքի պետություն» խորհրդարանական կոալիցիայի առաջնորդներից Մուվաֆակ ար–Ռուբաին։

Նա ընդգծել է, որ այդ վառելիքը վաճառվել է համաշխարհայինից երկու անգամ ցածր գնով։

«Դա այն է, ինչը մենք անվանում ենք թթվածին, որը սնուցում է ԻՊ–ին, և եթե մենք փակենք այդ թթվածինը, մեզ կհաջողվի նրան խեղդել»,–հավելել է Մուվաֆակ ար–Ռուբաին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը