Դաշնակցությունն ընդդիմադիր ներկայանալով գործում է նույն տրամաբանությամբ
26.11.2015թ. «Երկիր Մեդիա»-ում «Կլոր սեղան» հաղորդման շրջանակներում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցել եմ նաև ես: Ստիպված եմ անելու հետևյալ հայտարարությունը, որը վերաբերում է իմ խոսքի հաշվենկատ խմբագրմանը: Խոսքս խմբագրելու հետևանքով հանվել է դատական իշխանության վերաբերյալ հարցին իմ պատասխանը, որով ես հղում եմ կատարում փաստաբանների երկու խմբերի վերլուծությանը և եզրակացությանը, որոնց կազմմանը մասնակցել է մոտ 70 փաստաբան, և որոնցով խիստ քննադատության է ենթարկվել հանրաքվեի դրված սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Երկրորդ՝ իմ խոսքից հանվել է դաշնակցության սկսած 2007թ.-ից մինչ օրս ընտրությունների արդյունքում հավաքած ձայների դինամիկան (2007թ.՝ 16 պատգամավոր, 2008-ի նախագահական ընտրություններին 100.000 ձայն 1.671.000-ից, 2012թ. ԱԺ ընտրություններին՝ 85.500 1.537.000-ից ձայն՝ 5 պատգամավոր, 2013թ. Երևանի ավագանու ընտրություններ՝ 16.000 ձայն ...), ինչը որոշակիորեն բացահայտում է դաշնակցության այսօրվա «դիրքորոշման» պատճառները: Երրորդ՝ իշխանությունը մասնակի զիջելու, ժողովրդավարական համակարգի ձևավորման պատրաստակամության և քաղաքական կամքի մասին դատարկ հայտարարություններին իմ պատասխան խոսքից հանվել է 2012թ., 2013թ., 2014թ., մեզ այսօր սահմանադրության փոփոխություններ առաջարկողի ղեկավարած ՀՀԿ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստերի տապալման լկտի և անպատասխանատու պրակտիկայի մասին հիշեցումը: Հասկանում եմ, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, հովանավորվելով հայտնի կուսակցության կողմից, բնական պետք է համարեր իր համար ոչ նպաստավոր գնահատված փաստերը և փաստարկները եթերից դուրս թողնելը: Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դաշնակցությունը փաստորեն ընդդիմադիր ներկայանալով, ըստ էության գործում է այն նույն տրամաբանությամբ, որի պատճառով Հայաստանն այս վիճակում է հայտնվել (բազմակարծության և քննադատության նկատմամբ անհանդուրժողականություն և լռեցում), ապա մյուս մասով խնդիրն այն է, որ հիշյալ հաղորդումը պատրաստվում է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության տրամադրած ֆինանսական օժանդակությամբ, որի նպատակն է ապահովել խոսքի ազատության իրավունքի իրականացում և, մասնավորապես, բազմակարծություն, ինչից հետևում է, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը չի կարող կամ առնվազն չպիտի խմբագրի իր սեփականատիրոջ քաղաքական իմիջին թեկուզ վնասող դիքորոշումներն ու փաստարկները: Կարծում եմ, որ այս գործելաոճը պետք է գրավի նաև ֆինանսավորող կազմակերպության ուշադրությունը, քանի որ դժվար թե հիշյալ հաղորդման ծրագրի ֆինանսավորման նպատակը դաշնակցության քիմքին տհաճ կարծիքները լռեցնելն է:
Դաշնակցությունն ընդդիմադիր ներկայանալով գործում է նույն տրամաբանությամբ
26.11.2015թ. «Երկիր Մեդիա»-ում «Կլոր սեղան» հաղորդման շրջանակներում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցել եմ նաև ես:
Ստիպված եմ անելու հետևյալ հայտարարությունը, որը վերաբերում է իմ խոսքի հաշվենկատ խմբագրմանը: Խոսքս խմբագրելու հետևանքով հանվել է դատական իշխանության վերաբերյալ հարցին իմ պատասխանը, որով ես հղում եմ կատարում փաստաբանների երկու խմբերի վերլուծությանը և եզրակացությանը, որոնց կազմմանը մասնակցել է մոտ 70 փաստաբան, և որոնցով խիստ քննադատության է ենթարկվել հանրաքվեի դրված սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Երկրորդ՝ իմ խոսքից հանվել է դաշնակցության սկսած 2007թ.-ից մինչ օրս ընտրությունների արդյունքում հավաքած ձայների դինամիկան (2007թ.՝ 16 պատգամավոր, 2008-ի նախագահական ընտրություններին 100.000 ձայն 1.671.000-ից, 2012թ. ԱԺ ընտրություններին՝ 85.500 1.537.000-ից ձայն՝ 5 պատգամավոր, 2013թ. Երևանի ավագանու ընտրություններ՝ 16.000 ձայն ...), ինչը որոշակիորեն բացահայտում է դաշնակցության այսօրվա «դիրքորոշման» պատճառները:
Երրորդ՝ իշխանությունը մասնակի զիջելու, ժողովրդավարական համակարգի ձևավորման պատրաստակամության և քաղաքական կամքի մասին դատարկ հայտարարություններին իմ պատասխան խոսքից հանվել է 2012թ., 2013թ., 2014թ., մեզ այսօր սահմանադրության փոփոխություններ առաջարկողի ղեկավարած ՀՀԿ-ի կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստերի տապալման լկտի և անպատասխանատու պրակտիկայի մասին հիշեցումը:
Հասկանում եմ, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, հովանավորվելով հայտնի կուսակցության կողմից, բնական պետք է համարեր իր համար ոչ նպաստավոր գնահատված փաստերը և փաստարկները եթերից դուրս թողնելը: Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դաշնակցությունը փաստորեն ընդդիմադիր ներկայանալով, ըստ էության գործում է այն նույն տրամաբանությամբ, որի պատճառով Հայաստանն այս վիճակում է հայտնվել (բազմակարծության և քննադատության նկատմամբ անհանդուրժողականություն և լռեցում), ապա մյուս մասով խնդիրն այն է, որ հիշյալ հաղորդումը պատրաստվում է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության տրամադրած ֆինանսական օժանդակությամբ, որի նպատակն է ապահովել խոսքի ազատության իրավունքի իրականացում և, մասնավորապես, բազմակարծություն, ինչից հետևում է, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը չի կարող կամ առնվազն չպիտի խմբագրի իր սեփականատիրոջ քաղաքական իմիջին թեկուզ վնասող դիքորոշումներն ու փաստարկները: Կարծում եմ, որ այս գործելաոճը պետք է գրավի նաև ֆինանսավորող կազմակերպության ուշադրությունը, քանի որ դժվար թե հիշյալ հաղորդման ծրագրի ֆինանսավորման նպատակը դաշնակցության քիմքին տհաճ կարծիքները լռեցնելն է:
Փաստաբան Տիգրան Եգորյանի ֆեյսբուքյան էջից