Աշխարհ

28.11.2015 15:22


Թուրքիայում սպանել են Էրդողանի դեմ հանդես եկող փաստաբանին (տեսանյութ)

Թուրքիայում սպանել են Էրդողանի դեմ հանդես եկող փաստաբանին (տեսանյութ)

Դիարբեքիրում սպանել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պրոքրդական դիրքորոշմամբ հայտնի փաստաբան Թաիր Էլչիին։ Այս մասին հայտնում է lifenews.ru–ն։

Անհայտ անձինք փաստաբանի վրա կրակ են բացել, երբ նա մոտենալիս է եղել լրագրողներին՝ ճեպազրույց տալու։

Ստացված հրազենային վիրավորումներից Էլչին հիվանդանոցում մահացել է։

Հայտնի է, որ Էլչին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներից էր։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 20–ին՝ Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը սատարելու կապակցությամբ։ Էլչին, մասնավորապես հայտարարել էր, որ այդ կուսակցությունն ահաբեկչական չէ։ Նրան ձերբակալելուց հետո Քրդական բանվորական կուսակցության կողմնակիցները ցույց էին արել՝ պահանջելով ազատ արձակել Թաիր Էլչիին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը