Ուկրաինան պատրաստ է հացահատիկ մատակարարել Թուրքիային ՌԴ փոխարեն
Ուկրաինան պատրաստ է փոխարինել ՌԴ–ին Թուրքիային հացահատիկ և արևածաղկի յուղ մատակարարելու հարցում։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, ասել է Ուկրաինայի հացահատիկային ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Կլիմենկոն։
«Եթե ՌԴ–ն դադարեցնում է մատակարարումները, ապա Ուկրաինան ավանդական մատակարար է հանդիսանում։ Մենք գիտենք՝ ինչը ուր տանենք։ Ոչ միայն ցորենն ու եգիպտացորենը, այլև՝ արևածաղկի յուղը»,–հայտարարել է Կլիմենկոն։
Նման կարծիք է հայտնել նաև համանման ընկերության ղեկավար Մարիա Կոլեսնիկը։
«Ուկրաինական ցորենը կարող է որոշ չափով լրացնել այդ բացը։ Մեր հացահատիկը բարձրորակ է, և հարկ եղած դեպքում, կարծում եմ, թրեյդերներն արագ կկողմնորոշվեն»,–հավելել է Կոլեսնիկը։

7or.am