Ռուս պատգամավորն առաջարկում է Թուրքիային պատասխանել շաուրմայից հրաժարվելով
ՌԴ Պետդումայի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն խմբակցության պատգամավոր Սերգեյ Ֆուրգալն առաջարկել է ռուսներին հրաժարվել թուրքական խոհանոցից՝ բոյկոտելով թուրքական սուրճն ու ռեստորանները։
«Դա ճիշտ կլիներ։ Այս գործը հենց այնպես թողնել չի կարելի։ Թուրքիան և թուրք ղեկավարությունն ագրեսիա են դրսևորել մեր հանդեպ, և մենք պետք է պատասխան տանք։ Հաշվի առնելով նաև այն, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այսպիսի արտահայտություն կար՝ երբ թուրքերը գնում են Սիրիայից ԻԼԻՊ–ի տարած նավթը, իրականում մեր արյունն են գնում, ոչ թե նավթը»,– «РСН»–ի եթերում հայտարարել է Ֆուրգալը։
Պատգամավորը նաև կասկածներ է հայտնել թուրքական մթերքի, մասնավորապես՝ շաուրմայի որակի վերաբերյալ։
«Այդ շաուրման. ի՞նչ որակով են պատրաստված նման կերակուրները։ Այն շատ անբարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Թուրքիան փառավորվել է նաև այլ բաներով. այնտեղ շատ են սիրում կեղծել ալկոհոլը և թունավորել մեր քաղաքացիներին»,–նշել է պատգամավորը՝ հիշեցնելով ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորումները մեթանոլից 2011թ., երբ 21 մարդ էր համացել։
«Դա անհարգալից և արհամարհական վերաբերմունք է մեր քաղաքացիների հանդեպ։ Այն ժամանակ մենք շատ չարձագանքեցինք դրան»,–հավելել է պատգամավորը։

7or.am