ԱՄՆ–ը մտահոգված է Թուրքիայում լրագրողների ձերբակալությամբ
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ ՄարկԹոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է թուրքական «Հանրապետություն» թերթի խմբագրության աշխատակիցների ձերբակալությամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Նա նշել է, որ տվյալ հետաքննությունը, առաջադրված մեղադրանքները և ձերբակալությունները լուրջ անհանգստությունենառաջացնումթուրքական իշխանությունների՝ ԶԼՄ–ի ազատության հիմնարար սկզբունքներին հետևելու ձգտման առումով:
Թոները հավելել է, որ մինչ այս դեպքն էլ Թուրքիայի դատարանները և իրավապահ մարմինները կասկածելիհանգամանքներումքայլեր են կատարել ընդդեմ կառավարությանը քննադատող թուրքական պարբերականների։
«ԿոչենքանումԹուրքիայիիշխանություններինհետևելմարդկանցևկազմակերպությունների,այդթվում` ԶԼՄ-ի իրավունքներին` կարծիքևքննադատությունհայտնելուցանկացածհարցիվերաբերյալ, ինչըհամապատասխանումէՍահմանադրությունումամրագրվածԶԼՄ-իևխոսքիազատությաներաշխիքներին»,–ասել է նա։
Ավելի վաղ գրել էինք, որ լրագրողները ձերբակալվել են այն բանի համար, որ հայտնել էին՝ «մարդասիրական օգնություն»անվան տակ Անկարան զենք է տեղափոխում Սիրիա՝ հանձնելու ԻՊ զինյալներին։ Նրանց մեղադրել են լրտեսության և պետական դավաճանության մեջ։
ԱՄՆ–ը մտահոգված է Թուրքիայում լրագրողների ձերբակալությամբ
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է թուրքական «Հանրապետություն» թերթի խմբագրության աշխատակիցների ձերբակալությամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Նա նշել է, որ տվյալ հետաքննությունը, առաջադրված մեղադրանքները և ձերբակալությունները լուրջ անհանգստություն են առաջացնում թուրքական իշխանությունների՝ ԶԼՄ–ի ազատության հիմնարար սկզբունքներին հետևելու ձգտման առումով:
Թոները հավելել է, որ մինչ այս դեպքն էլ Թուրքիայի դատարանները և իրավապահ մարմինները կասկածելի հանգամանքներում քայլեր են կատարել ընդդեմ կառավարությանը քննադատող թուրքական պարբերականների։
«Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին հետևել մարդկանց և կազմակերպությունների, այդ թվում` ԶԼՄ-ի իրավունքներին` կարծիք և քննադատություն հայտնելու ցանկացած հարցի վերաբերյալ, ինչը համապատասխանում է Սահմանադրությունում ամրագրված ԶԼՄ-ի և խոսքի ազատության երաշխիքներին»,–ասել է նա։
Ավելի վաղ գրել էինք, որ լրագրողները ձերբակալվել են այն բանի համար, որ հայտնել էին՝ «մարդասիրական օգնություն» անվան տակ Անկարան զենք է տեղափոխում Սիրիա՝ հանձնելու ԻՊ զինյալներին։ Նրանց մեղադրել են լրտեսության և պետական դավաճանության մեջ։
Դրանից հետո Անկարայում բողոքի գործողություն էր սկսվել։ Ցուցարարներն Էրդողանին մեղադրել էին ԻԼԻՊ–ին հանցակցելու մեջ։
7or.am