Աշխարհ

28.11.2015 10:16


Սու–24–ի խոցումը նախապես ծրագրված էր. ՌԴ ՊՆ–ի ապայույցները (տեսանյութ)

Սու–24–ի խոցումը նախապես ծրագրված էր. ՌԴ ՊՆ–ի ապայույցները (տեսանյութ)

«Վեստիի» փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ–ն անհերքելի ապացույցներ է ներկայացրել այն բանի, որ ռուսական Սու–24–ի խոցումը նախապես ծրագրված սադրանք էր։ Օբյեկտիվ վերահսկողության տվյալները ցույց են տվել՝ ինքնաթիռին նախապես սպասում էին թուրքական կործանիչները, որոնք հասցրել էին ներխուժել Սիրիայի օդային տարածք և այնտեղ գտնվել 40 վայրկյան։

Մաարեթ էն–Նուուման բնակավայրում ԻԼԻՊ–ի մի քանի օբյեկտ ոչնչացնելուց հետո ՌԴ ՌՏՈւ–ի 2 Սու–24 ռմբակոծիչ վերադառնում էր ավիաբազա։ Այդ ժամանակ էլ փոխգնդապետ Պեշկովի ռմբակոծիչը խոցվել է Դիարբեքիրի ավիաբազայից նախապես Սիրիա ներխուժած (2 կմ), թուրքական «օդ–օդ» տեսակի F-16–ով, որն արդեն 40 վայրկյան էր, ինչ դարանակալել էր Սիրիայի տարածքում։ Անհերքելի է նաև, որ ռուսական ռմբակոծիչը չի հատել Թուրքիայի սահմանը։

Ուշագրավ է, որ ՀՕՊ համակարգից նկատվող թուրքական կործանիչը, ընթանալով 810կմ/ժ արագությամբ, Սու–24–ի ուղղությամբ հրթիռ բաց թողնելով՝ կտրուկ իջել է ներքև ու աջ՝ փորձելով թաքնվել ռադարի էկրաններից։

«Սիրիայի օբյեկտիվ վերահսկողության տվյալներով՝ հերթապահության գոտում այդ ժամանակ թուրքական երկու F-16S էր դարանակալել՝ պատրաստ հարվածելու Սու-24–ին վերջինի՝ թուրք–սիրիական սահմանին առավելագույն մերձեցման ժամանակ, ինչն էլ վկայում է նախապես ծրագրված գործողության մասին»,–պատմել է ՌԴ ՌՏՈւ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը։

Ուշագրավ է նաև, որ օպերատորները, կարծես անհայտ ռեժիսորի կարգադրությամբ, որը գիտեր ծրագրված սադրանքի մասին, նախապես պատրաստվել էին տարբեր կողմերից նկարահանել՝ ինչպես են ցամաքից կրակ բացում կատապուլտվող օդաչուների ուղղությամբ։ Զինյալներն անգամ գիտեին՝ որտեղ են վայրէջք կատարելու օդաչուները։

Տեսահոլովակը շատ արագ հայտնվեց համացանցում, ինչն էլ, ՌԴ ՊՆ–ի հավաստմամբ, վկայում էր, որ ահաբեկիչներին նախապես տեղեկացրել էին ինքնաթիռը ոչնչացնելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը