Լրահոս

23.11.2009 13:50

Եթե Արամ Գ. Սարգսյանը լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը չէր գնա

Եթե Արամ Գ. Սարգսյանը լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն, Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը չէր գնա

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «7օր»-ին ասել է, որ եթե ինքը լիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փոխարեն, ապա հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, թե Զանգեզուրն իրենց պատմական տարածքն է և այլն՝ նրա հետ հանդիպմանը չէր գնա։

-Դա արդեն նվաստացուցիչ է։ Որքան էլ մեր դիվանագետները պնդեն, թե այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են, բայց դա միանշանակ վիրավորական է, և այդ պայմաններում այդպիսի մարդու հետ բանակցելն ինձ համար անհասկանալի է։ Ես չեմ տեսնում շատ ավելի բարձր որևէ նպատակ, հանուն որի պետք է մենք գնանք այսպիսի նվաստ քայլերի։ Կարծում եմ, որ պետք է սթափվել,- ասել է Ա. Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ավելի հակված է հավատալու Սերժ Սարգսյանի այն խոսքին, որ բանակցություններում գլխավորը կարգավիճակի հարցն է։

ՀԴԿ նախագահի խոսքերով՝ Հայաստանը նաև որևէ մեկի հողն անօրինական կերպով չի վերցրել, որ հիմա էլ հանձնի, իսկ եթե հանկարծ միջազգային ճնշումների ներքո Հայաստանը համաձայնի Արցախի տարածքների հանձնմանը, ապա, ըստ նրա, ողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաև Սփյուռքը, ոտքի կկանգնի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ՝ որպես կազմակերպիչ, ամեն ինչ կանի այդ ուղղությամբ.

-Չեմ կարծում, թե կարող են նման շրջանակային համաձայնագրի ստորագրմանը դիմել, որովհետև ցանկացած իշխանության համար դա ինքնասպանություն է։ Եթե բոլոր հիմքերը նախապատրաստված չեն և, առավել ևս, Ղարաբաղը դեռ չի մասնակցել այդ փուլին, Հայաստանը որևէ իրավունք չունի՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական, այդպիսի շրջանակային պայմանագիր ստորագրելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։