Կարծիք

27.11.2015 20:57


Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են շտապել Ղարաբաղի հարցում

Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են շտապել Ղարաբաղի հարցում

Ռուսական վտանգի պատճառով Թուրքիան ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Միացյալ Նահանգներից և զգալիորեն կորցնում է ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունը, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենալու քրդական հնարավոր պետական միավորումների ձևավորման համար: Մյուս կողմից Թուրքիան ավելի հիմնավոր կերպով է սկսում բաժանվել երկու ճակատների` աշխարհիկ և իսլամիստական, չհաշված քրդական ճակատը: Այն, ինչը շատերը կանխատեսում էին մոտակա տասնամյակների համար, ավելի արագ է սկսել կատարվել:
Հիմա գանք մեր գործերին: Այս զարգացումներն Ադրբեջանի համար կարող են ճակատագրական լինել և պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են շտապել Ղարաբաղի հարցում, քանի դեռ Նախիջևանը չի հայտնվել հայ-քրդական շրջափակման մեջ: Պարզ է, որ Ղարաբաղը, Նախիջևանը, Սյունիքը մեկ մեծ «խնդրի» բաղկացուցիչ մասերն են:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը