Աշխարհ

27.11.2015 19:10


Պարզվել է՝ Արթուր արքայի գերեզմանը վաղնջական կեղծիք է

Պարզվել է՝ Արթուր արքայի գերեզմանը վաղնջական կեղծիք է

Ռեդինգի համալսարանի հնագետների խումբը 4 տարվա ընթացքում փորձել է վերագնահատել և վերամեկնաբանել Գլասթոնբերյան աբբայության ավերակների մասին 1904–1979թթ. հնագիտական բոլոր մեկնությունները։

«moya-planeta»–ի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ հնագիտական որոշ «փաստեր» իրականում առասպելներ են։

Գիտնականների հավաստմամբ՝ միջնադարյան վանականների կողմից հյուսված լեգենդներն օգնել են նրանց Գլասթոնբերին դարձնել աշխարհի ամենահարուստ աբբայությունը։

Վաղ միջնադարից Գլասթոնբերին համարվում էր Արթուր արքայի և նրա կնոջ՝ Գվիներվայի գերեզմանը։ Պատմվում էր նաև, որ այնտեղ է կառուցվել բրիտանական առաջին եկեղեցին՝ Հովսեփ Արիմաֆեյսկու կողմից։

Հնագետների ուսումնասիրությունները, սակայն, այլ բան են պարզել՝ ավերակների պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները քիմիական և ռադիոածխածնային վերլուծության ենթարկելով։

Պարզվել է, որ Արթուրի «գերեզմանից» գտնված նյութերը թվագրվում են XI–XV դդ., որը մոտ 5 դարով ուշ է Անգլիայի առասպելական Արթուր թագավորի ապրած ժամանակաշրջանից։

Բացահայտվել է նաև, որ «Բրիտանիայի առաջին եկեղեցին» ընդամենը խայծ է եղել՝ մեծացնելու աբբայություն ժամանող ուխտավորների թիվը։

1184թ. հրդեհից հետո աբբայության քահանաներն ակտիվորեն «գովազդում էին» նոր վանքը, որի կառուցման համար օգտագործել էին ինչպես հին եկեղեցու մասերը, այնպես էլ հնագույն ճարտարապետության տարրեր՝ ընդգծելու, որ վանքը պատմական ժառանգություն է։ 1184թ. հրդեհից հետո վերականգնված աբբայությանը հռչակ հաղորդելու նպատակով էլ վանականները հայտարարեցին, որ գտել են Արթուր արքայի և նրա կնոջ սարկոֆագները, բացի այդ, պատմում էին, որ Գլասթոնբերիում է մահացել Հովսեփ Արիմաֆեյսկին, որը եղել է Հիսուս Քրիստոսի գաղտնի հետևորդներից մեկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հավատալիքների շնորհիվ էլ երբեմնի աննշան քաղաքը դարձավ հավատացյալների ուխտատեղի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը