Քաղաքական

27.11.2015 16:30


«Չե՛ք անցկացնի»–ն շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել (տեսանյութ)

«Չե՛ք անցկացնի»–ն շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել (տեսանյութ)

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր շտապ մամլո ասուլիս էր հրավիրել նախաձեռնության գրասենյակում։

Ասուլիս հրավիրելու հիմնական պատճառը Double Tree by Hilton հյուրանոցի կողմից դահլիճ չտրամադրելն է։ Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների՝ նոյեմբերի 30-ին այնտեղ պետք է կայանար «Չեք անցկացնի»–ի նախաձեռնած «Ոչ»-ի երիտասարդական ֆորումը, բայց միջոցառումը չեղյալ է հայտարարվել, քանի որ հյուրանոցից հայտնել են, որ հրահանգ են ստացել դահլիճ չտրամադրել։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.

«Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի Ոչ-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճտրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։

Քարոզչական շրջանում Ոչ-ի քարոզ իրականացնող սուբյեկտներից մեկի նկատմամբ իշխանության նման պահվածքը գնահատվում է որպես հավասար քարոզչական հնարավորությունների իրավունքի խախտում, որն ավելացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնող փաստական հիմքը։

Այս դեպքը նշան է նաև այն բանի, որ իշխանության նյարդերը տեղի են տալիս, քանի որ ակնհայտ է, որ Ոչ-ի հաղթական քարոզարշավն այլևս անկասելի է։

Կանգնելով փաստի առջև, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը ստիպված է կասեցնել Ոչ-ի Երիտասարդական ֆորումի կազմակերպման որոշումը և հայցում է հրավիրված բոլոր երիտասարդների ներողամտությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը