Ֆրանսիայի ԱԳՆ. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն միայն մեկ դեպքում»
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը կարող է լուծվել դրական բացառապես Ուկրաինայի խնդրով մինսկյան պայմանավորվածությունների կատարման դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: Նրա խոսքերով՝ պատժամիջոցների հարցը հինգշաբթի քննարկել են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները Կրեմլի բանակցություններում, որի հիմնական թեման եղել է Սիրիայի իրավիճակը:
Նա նաև շեշտել է, որ խորհրդակցությունները շարունակվում են «նորմանդյան ձևաչափով»:
«Մենք՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան, հանդիպումներ ենք անցկացնում: Նպատակը մարտին ընտրություններ անցկացնելն է»,-նշել է Ֆաբիուսը: Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ֆրանսիայի ԱԳՆ. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն միայն մեկ դեպքում»
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը կարող է լուծվել դրական բացառապես Ուկրաինայի խնդրով մինսկյան պայմանավորվածությունների կատարման դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:
Նրա խոսքերով՝ պատժամիջոցների հարցը հինգշաբթի քննարկել են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները Կրեմլի բանակցություններում, որի հիմնական թեման եղել է Սիրիայի իրավիճակը:
Նա նաև շեշտել է, որ խորհրդակցությունները շարունակվում են «նորմանդյան ձևաչափով»:
«Մենք՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան, հանդիպումներ ենք անցկացնում: Նպատակը մարտին ընտրություններ անցկացնելն է»,-նշել է Ֆաբիուսը: Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Աղբյուրը՝ «Zham.am»