ԱՄՆ–ն ներողություն է խնդրել Գվատեմալայում կատարած բժշկական փորձարկումների համար
Ինչպես հաղորդում է «BBC Russian»-ը, Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմը հայտարարել է, թե ամերիկացի բժիշկները մարդկության դեմ հանցագործություն են կատարել, երբ 60 տարի առաջ բժշկական փորձարկումների ընթացքում հարյուրավոր գվատեմալացիների դիտավորյալ վարակել են հոնորեյա և սիֆիլիս վեներական հիվանդություններով, որպեսզի գտնեն դրանց առավել արդյունավետ բուժումը: 1932-1972թթ ընկած ժամանակահատվածում ամերիկացիները գտել են սեռական ճանապարհով փոխանցվող այս հիվանդությունների բուժումը պենիցիլինի օգնությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր հայտարարության մեջ այդ փորձարկումները անվանել է «հրեշավոր»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ Կոլոմի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել այդ փորձարկումների համար։