Կարծիք

27.11.2015 13:28


Սերժ Թանկյանը՝ Էրդողանի մասին. «Ինչպիսի պաթետիկ ու ծիծաղելի կերպով է ժխտում ակնհայտը»

Սերժ Թանկյանը՝ Էրդողանի մասին. «Ինչպիսի պաթետիկ ու ծիծաղելի կերպով է ժխտում ակնհայտը»

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Al Jazeera» կայքի հրապարակած հոդվածը։ Դրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչ թե իրենք, այլ Սիրիայի իշխանություններն են աջակցում:

«Ինչպիսի պաթետիկ ու ծիծաղելի կերպով է ժխտում ակնհայտը սույն հոդվածում։

Էրդողանի խոսքը. «Իմ որդի Բիլալը ներգրավված չէ ԻԼԻՊ-ի հետ նավթի անօրինական առևտրում: ԻԼԻՊ-ի հրամանատարները ոչ սրճում են Ստամբուլի սրճարաններում, ոչ բուժվում են մեր հիվանդանոցներում, ոչ էլ մեր զինվորականները նրանց մահացու զինամթերք են մատակարարում: Փաստ է, որ մենք չենք կարող նշել նրանց և մեր ժողովրդի միջև տարբերությունը` իհարկե, բացառությամբ միայն քրդերի ու հայերի։ Նրանք պետք է կոտրվեն:

Ստորագրված է՝ Սուլթան Էրդողան»,–իր էջում գրել է Սերժ Թանկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը