Աշխարհ

27.11.2015 13:19


Գ. Սուրենյան. «Դեկտեմբերի 1-ից արկտիկական հոսանք կմոտենա մեր երկրին»

Գ. Սուրենյան. «Դեկտեմբերի 1-ից արկտիկական հոսանք կմոտենա մեր երկրին»

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հավաստմամբ՝ ձմռանը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի։ Ընդհանուր առմամբ, սպասվում է տաք և տեղումնառատ ձմեռ։ Սակայն բանախոսն ընդգծել է՝ «տաք ձմեռ» ասվածը չի նշանակում, թե գրանցվելու է գարնանային եղանակ։

«Դեկտեմբերի 1-ից արկտիկական հոսանք կմոտենա մեր երկրին: Կգրանցվեն տեղումներ, որոնք Արարատյան դաշտում կլինեն անձրևի, իսկ լեռնային շրջանում` ձյան տեսքով»,–ասել է Սուրենյանը։

Բանախոսի կանխատեսմամբ՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում դեկտեմբեր ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7C, իսկ ամսվա երկրորդ կեսին կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -23C: Լոռիում ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10C-ից մինչև +14C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15C-ից մինչև -20C: Տավուշում ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12C-ից մինչև +15C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10C-ից մինչև -15C։

«Երևանում ամսվա առաջին կեսի առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10C»,–նշել է օդերևութաբանը։

Ինչ վերաբերում է նոյեմբերին, ապա, Սուրենյանի խոսքերով, այն նորմայից տաք է եղել: Սակայն առաջիկա օրերին ցուրտ օդային հոսանք կներթափանցի:

Սուրենյանը նաև այգեթաղ անելու կոչով է դիմել գյուղացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը