Կարծիք

27.11.2015 11:10


Հանրության ուշադրությունը վտանգավոր բաներով շեղելը մենակ կինոներում է լինում

Հանրության ուշադրությունը վտանգավոր բաներով շեղելը մենակ կինոներում է լինում

Երեկվանից իշխանական մեդիան ու պետապարատը փորձում են հանրությանը համոզեն՝ ռեալիթի շոուն տեռորիստական ակտի կանխում էր, բայց ոչ ոք չի հավատում: Բ-26-ի վիդեոսեսիան ավելի շատ ռեալիթի շոուի վերածեց գործընթացը, քան մարդկանց համոզեց, որ վտանգ կար:

Ես միշտ մտածել եմ, որ այն մարդկանց, ովքեր միայն «Wag the Dog (Хвост виляет собакой)» կինոն են իրանց կյանքում նայել, պետք է թույլ չտալ, որ քաղաքական սցենարներ մտածեն: Ընտրություններից առաջ հանրության ուշադրությունը վտանգավոր բաներով շեղելն ու ընտրություններում հաղթելը մենակ կինոներում է լինում, ու չի կարելի՝ ինչ կինոյում տեսնում եք՝ իրական կյանքում փորձեք:

Հ.Գ. «House of Cards» նայե՛ք, Անդերվուդը ավելի լավ խորհուրդներ ունի: Համ էլ՝ Սփեյսին Դե Նիրոյից ավելի լավ է խաղում:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը