Աշխարհ

27.11.2015 10:40


Մալիում ձերբակալվել են «Radisson–ի գրոհի ենթադրյալ մասնակիցները

Մալիում ձերբակալվել են «Radisson–ի գրոհի ենթադրյալ մասնակիցները

Մալիի հատուկ ծառայությունները նոյեմբերի 20–ին Բամակոյի «Radisson» հյուրանոցի գրոհին մասնակցելու կասկածանքով երկու մարդու են ձերբակալել։

Հիշեցնենք՝ զինյալները 170 մարդու էին պատանդ վերցրել հյուրանոցում. կատարվածի հետևանքով 20 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 6 ռուս։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական իսլամական «Ալ Մուրաբիթուն» խմբավորումը, որը 2015թ. մայիսին հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետության» ահաբեկիչներին։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Մալիի իշխանություններին ահաբեկչությունը հետաքննելու գործում օգնում են ֆրանսիացի լրտեսներն ու ՄԱԿ–ի փորձագետները։ Մինչև նոյեմբերի 30–ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը